Համայնքի մասին

Բնակչություն` 1254
Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 4 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Քարահունջ։

Քարահունջը գտնվում է Վարարակ և Քարահունջ գետերի միախառնման տեղում, Գորիս քաղաքից հարավ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են այրեր-բնակարաններ, ամրոց (Ղըղդարա, 9-րդ դար), գյուղատեղիներ (Լալքար, Գոմեր, 5-18դդ.), եկեղեցի (Սբ.Հռիփսիմե, 1676թ.), մատուռ (Հազարափրկիչ, միջնադար), գերեզմանոց։
Քարահունջը հայտնի է իր հեղափախական անցյալով։ Այստեղ են ծնվել պրոֆեսիոնալ հեղափոխականներ՝ Մ.Սևյանը, Գ.Ղազարյանը, գրող, լրագրող Գ.Արևյանը, ագրոքիմիկոս Ա.Գալստյանը։

Տնտեսությունը
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 340 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 340 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 1567գլուխ,
- խոզեր` 216 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 367:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 332 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1969 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1735 հա, որից`
- վարելահող` 696 հա, բազմամյա տնկարկ` 141 հա, խոտհարք` 80 հա, արոտ` 280 հա, այլ հողատեսք`538 հա
- բնակավայրերի հողեր` 91 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 10 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`41 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 33 հա,
- հատուկ նշանակության հողեր` 9 հա,
- անտառային հողեր` 38 հա, որից անտառածածկ` 38 հա
- ջրային հողեր` 12 հա

աղբյուրը`  syunik.gov.am

Комментариев нет:

Отправить комментарий