четверг, 11 апреля 2013 г.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿ


 Քարահունջի  միջնակարգ  դպրոցում  սեպտեմբերի  մեկից  սկսել  է  գործել  բնապահպանական  խմբակը:Խմբակի  ղեկավարն  է  բնագիտության  և կենսաբանության  ուսուցչուհի  Սաթենիկ  Բաղդասարյանը,իսկ   անդամակցում  են 5-րդ  և  6-րդ  դասարանի  աշակերտները:



Այսօր՝ապրիլի  11-ին ,բնապահպանական  խմբակի    նախաձեռնությամբ ՝ դպրոցի  բակը կանաչապատվեց և  ծաղիկներ        տնկվեցին:Իսկ  ահա   ապրիլի 18-ին՝հուշարձանների  պահպանման  օրը, բնապահպանական  խմբակը  և  ԱԽ-ը  միասին կմաքրեն  և  կբարեկարգեն Հայրենական  Մեծ  պատերազմի  զոհերին  նվիրված  հուշարձանը:



Комментариев нет:

Отправить комментарий