среда, 24 апреля 2013 г.

ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ


Ապրիլի 23-ին Քարահունջի  միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ՝նվիրված ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98ամյակին:Բեմադրվել  էր Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը,որը սպանել էր հայերին բնաջնջելու գործում ամենամեծ մեղավորին՝Թալեաթ փաշային:
Իսկ ահա  երեկոյան  ԱԽ-ի  նախաձեռնությամբ տեղի  ունեցավ երթ դպրոցից մինչև Սրբ. Հռիփսիմե  եկեղեցի,որին  մասնակցում  էր ամբողջ գյուղը:Երթի ընթացքում երգվեցին  հայրենասիրական  երգեր,եկեղեցում  անմեղ  զոհերի  համար աղոթք  կատարվեց,իսկ ամենավերջում վառվեց Թուրքիայի  դրոշը:





Комментариев нет:

Отправить комментарий