воскресенье, 30 декабря 2012 г.

Հայոց  անվանադիր  ու  հզոր  նախնի  Հայկ  Նահապետն  ասել  է.<<Թող    խաղաղությունը,ազատությունը  ու  բարեկամությունը  իշխեն  աշխարհի  արևելքում  ու արևմուտքում,հյուսիսում  ու  հարավում:Եվ թող  տարվա  ոչ մի   օր աշխարհում  գուժկան  չերևա>>:
Ամանոր՛,խաղաղությամբ  մտիր  մեր  հարկերի  տակ  ,խաղաղությամբ  ու  բարությամբ  լցրու ամենքիս  սրտերը:
Ամանոր՛,խաղաղություն  ու  տունդարձ  մաղթիր   նրանց,ովքեր  ճակատագրի  քմահաճ  խաղով  կտրվել  են  հայրենի  հողից  և  ապրում են  աշխարհի  մոտ  ու  հեռավոր  անկյուններում:
Հայրենի  հողի  վրա  Նոր  տարին  Նոր  տարի  է,օտարության  մեջ  պատրանք:

ԱՄԱՆՈՐԸ ՀՆՈՒՄ

Հնագույն  ժամանակներում  հայերը Նոր տարին  դիմավորել են  մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը:
   Հայկական երկրորդ տարեգլուխը  եղել է  Նավասարդի1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ ավանդության  այդ օրը Հայկ Աղեղնավորը Հայոց ձոր գավառում սպանել է Բելին և իր երկրին շնորհել ազատություն:

среда, 26 декабря 2012 г.

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՔԱՐԱՀՈՒՆՋՈՒՄ


Դեկտեմբերի  25-ին  Քարահունջի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  ԱՄԱՆՈՐՅԱ  միջոցառում:1-4-րդ  դասարանի  աշակերտները  կազմակերպել  էին  բեմականացումներ,որոնք  մեծ  հաճույք  պատճառեցին  հանդիսատեսին

ԲԱԺԱՆՎԵՑԻՆ ՆՎԵՐՆԵՐԸ

Այսօր՝դեկտեմբերի  26-ին  Քարահունջ  համայնքում  բաժանվեցին  WORLD  VISION  ARMENIA-Ի կողմից  նվերներ  բաժանվեցին  երեխաներին:

воскресенье, 23 декабря 2012 г.

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ


Դեկտամբերի 22-ին Քարահունջի միջնակարգ դպրոցի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները դպրոցի տնօրինության հետ կազմակերպել էին տոնակատարություն: Հրավիրվել էին երաժիշտներ, որոնք իրենց ներկայությամբ զարդարեցին  տոնակատարությունը: Կազմակերպվեցին մի շարք մրցույթ-խաղեր, որոնք ավելի բարձրացրեցին աշակերտների տրամադրությունը: Իսկ վերջում տեղի ունեցավ հրավառություն, որի հեղինակն էր Մոսկվայում գտնվող մեր համագյուղացիներից մեկը:

вторник, 18 декабря 2012 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔԱՐԱՀՈՒՆՋ  համայնքում   դեկտեմբերի  20-ից    կսկսվի  ամանորյա  միջոցառումները:Դեկտեմբերի  24-ին  դպրոցում  սեղի  կունենա   դպրոցական  
շախմատային  փուլը,դեկտեմբերի  28-ին  համայնքում  տեղի  կունենա  համայնքային  փուլը ,ապա դպրոցում  և  համայնքում  առաջին  և  երկրորդ  տեղերը գրաված  մասնակիցները  կմրցեն ,  և  հաղթողները  կստանան  մրցանակներ: 

пятница, 7 декабря 2012 г.

Քարահունջ կրթօջախի հյուրերն էին ,,Երեք խոզուկները,,

Օրերս Քարահունջ համայնքի կրթօջախ էին հրավիրվել Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը, որը ներկայացել էր տիկնիկային ,,Երեք խոզուկներ,, բեմականացմամբ: Հովանավորությունը իրենց վրա էին վերցրել դպրոցի տնօրինությունն ու համայնքապետարանը: Միջոցառմանը մասնակցել են դպրոցի ողջ աշակերտները, մանկավարժները, մանկապարտեզի սաները: Բեմականացումը օգնում է երեխաներին զարգացնելու նրանց գեղագիտական ճաշակը, ինչպես նաև երեխաները մոտիկից ծանոթացան տիկնիկային թատրոնի արվեստին և գաղտնիքներին: Միգուցե այն նաև երեխաների մոտ առաջ կբերի մասնագիտական ճիշտ կողմնորոշում:

Եկեղեցու և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն, համախմբման և ներգրավածության ապահովում

Նոյեմբեր ամսում ՀՀ ԿԳ նախարարության և եկեղեցու աջակցությամբ հայտարարված էր գրական միջոցառման մրցույթ ,,Գրից մինչև գրատպություն,, թեմայով: Միջոցառումը նվիրված էր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին և հայ գրատպության 5-րդ տարեդարձին: Մրցույթին կարող էին մասնակցել Գորիսի և հարակից գյուղերի ցանկացած դպրոցի աշակերտներ, ովքեր կկազմակերպեին մրցույթի չափանիշներին համապատասխան միջոցառում: Քարահունջի միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցելով տարածաշրջանային և մարզային փուլերին, անցան հանրապետական փուլ, որտեղ մրցում էին ՀՀ 11 լավագույն և մարզային փուլը հաղթահարած մասնակիցների հետ: Հանրապետական փուլը տեղի էր ունեցել Էջմիածին քաղաքում ,,Հայորդաց,, տանը: Միջոցառմանը ներգրավված էին թվով 35 աշակերտներ: Թեման, շարականները այնքան էր գրավել երեխաներին, նրանց թվում էր որ իրադարձությունները կատարվում են հենց մեր դարաշրջանում և այն օդ ու ջրի նման պետք է մեր ժողովրդին: