вторник, 30 октября 2012 г.

ՈՒՐԻՇ Է ԱՄԱՆՈՐԸ ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ

Ամեն տարի Քարահունջի միջնակարգ դպրոցի ԱԽ-ը ԳՈՒՄի և Վորլդ Վիժնի հետ կազմակերպում է մի ծրագիր, որը կոչվում է <<Ամանորը և Սուրբ Ծնունդը մեր համայնքում>>:Այս միջոցառումը իր մեջ ընդգրկում էր երիտասարդներին, միայնակ ծերերին

понедельник, 29 октября 2012 г.

100-ամյա իմ դպրոց

Այս տարի Քարահունջի դպրոցը դառնում է 100 տարեկան: Մեր դպրոցում շուրջ 100 տարի գործել և իր կրթօջախում դաստիարակել է բազմաթիվ աշակերտների:Պատահական չէ,որ մեր դպրոցը տվել է խելացի և ուսումնատենչ սաներ:
Ես ինքսել այս դպրոցի սանն եմ և հպարտանում եմ, որ սովորում եմ 100-ամյա իմ դպրոցում:

понедельник, 22 октября 2012 г.

Իմ ծննդավարը

Իմ ծննդավարը Քարահունջ գյուղն է Գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 3-4կմ հեռավորության վրա: Քարհունջը հարուստ է նշանավոր վայրերով: Դրանցից է «Օխտն օրորոցը», որի ժայռաբեկորին փորագրված է հայերեն արձանագրություններ: Գյուղից 2-3կմ հեռավորության վրա, դեպի հարավ ձգվում է«Խանուն քարատակը», որի արձանագրությունները հիշատակում են 13-14 դարերը: Նշանավոր վայրերից է նաև «Գյավուր Ղազան», որը հնադարյան բերդալեռ է եւ գտնվում է Կապան տանող ճանապարհ առջևի մասում գուղից հարավ՝4-5կմ հեռավորությամբ: Այն սեղանաձև լեռան մի զանգված է 30-40 մ բարձրությամբ: Քարահունջով է հոսում Վարարակ գետը: Ահա այսպիսի հրաշալի տեսարաններով է շրջապատված իմ ծննդավայրը:

Քարահունջ համայնքի միջնակարգ դպրոցի սաները Հայոց գրերի եւ հայ տպագրության ստեղծման առիթով կազմակերպել էին միջոցառում :Հուսով եմ որ մեր դպրոցը նաեւ կհաղթի ու կհասնի Էջմիածին,որովհետեւ մեր գյուղը ունի տաղանդավոր երեխաներ



 







пятница, 19 октября 2012 г.

Դարձիր մեր մեծ թիմի անդամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!

Եթե Դու տեսել ես այս բլոգն ու քո մեջ մեծ ցանկություն է առաջացել սեփական նյութն ունենալ Քարահունջ համայնքի կայքում, ուրեմն այս հայտարարությունը հենց քեզ համար է:
Բոլոր այն ակտիվ քաղաքացիները, որոնց հետաքրքրում է Քարահունջ համայնքը, ցանկանում են դառնալ այս կայքի հեղինակներից մեկը, ապա անհրաժեշտ է ուղարկել ձեր մասնակցությունը հավաստող նամակ itekngo@gmail.com հասցեին /subject տողում պարզապես գրեք Qarahunj/:
Մասնակցության նամակում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.

четверг, 11 октября 2012 г.

ՔԱՐԱՀՈՒՆՋ


ՔԱՐԱՀՈՒՆՋԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ԲՆՕՐՐԱՆՆ Է: ԱՍՈՒՄ ԵՆ ,ՈՐ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԱՆՈԻՆԸ ԿԱՊՎԱԾ Է ԳՅՈՒՂԻ ՎԵՐԵՎՈՒՄ  ԳՏՆՎՈՂ ՇՌԱՆ ՋՐՎԵԺԻ ՀԵՏ:ՄԱՐԴԻԿ ՏԵՍՆԵԼՈՎ ,  ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԱՅԴՊԻՍԻ ԱՀՌԵԼԻ ԲԱՐՁՈԻՆՔԻՑ ԹԱՓՎՈՒՄ ՋՈԻՐԸ ՔԱՐԵՐԻ ՎՐԱ ՈՒ ԲԱՐՁՐ ՁԱՅՆՈՎ ՈՂՈՂՈՒՄ ՇՐՋԱՊԱՏԸ, ՈՐՈՇԵԼ ԵՆ ՒՐԵՆՑ ԳՅՈՒՂԻ ԱՆՈԻՆԸ ՔԱՐԱՀՈԻՆՋ ԴՆԵԼ: ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԸ ՆԱԵՎ ԱՆՎԱՆՎԵԼ Է
ՔԱՐԱՔՈՒՆՋ:

понедельник, 8 октября 2012 г.

Շնորհավորում ենք Ձեզ սիրելի ուսուցիչներ

Սիրելի ուսուցիչներ, երբ տեսնում ենք ձեզ,
Մենք մեզ զգում ենք դաս պատասխանող աշակերտի պես,
Ա՜խ, ինչքան ենք Ձեզ տանջել անհոգի,
Մեր համառությամբ ու հիմարությամբ,
Իսկ երբ դասի չեք եկել հարգելի,
Ուրախացել ենք ձեր հիվանդությամբ,
Մեր լավի համար ձեզ ենք պարտավոր,
Իսկ վատի համար մենք ենք մեղավոր...