воскресенье, 31 марта 2013 г.

Շնորհավոր Սուրբ Զատիկ


«Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
մահուամբ զմահ կոխեաց և Յարութեամբն Իւրով
մեզ զկեանս պարգևեաց»:
Շնորհավորրրրրրրրր,Ընկերներ ջան))))
Թող որ այս Հաղթական Ավետիսով Զորացած քայլենք դեպի Նոր Կյանք, Մեր Փկչի Հարության լույսով պայծառացած շարունակենք մեր հոգևոր կյանքի նոր ընթացքը և գործենք ի փառս Աստծո !!!!!!!!!!!!!!!!!!!!!










четверг, 28 марта 2013 г.

Ծանոթացում հին քարահունջեցու հագուստին

ՏԱՐԱԶ/ԿՆՈՋ/
Հին գյուղում կանայք հագել են զանա`3 փեղկերով կարմիր,կանաչ,դարչնագույն կտորներից:Ղաբայի տակից կարմիր կտորից (սատինից) մինչև ոտերի ծայրը հալավ(ներքնաշապիկ):Հարուստ կանանց ղաբան ընտիր մախմուրից էր:Գլխներին հագնում էին պալտի,որի վրա,ճակատային մասում,ամրացված էին արծաթյա դրամների շարք,կողքերից դարձյալ արծաթյա կլոր գնդեր,որոնք գեղեցկացնում էին կնոջը: Հարուստ կանանց դրամներն ու կինդերը ոսկուց էին:Սպիտակ քեթկալով ծածկում էին բերանը,որպես ամոթխածության նշան:Եթե հանկարծ բերանը երևում էր,կինը իսկույն քեթկալով բերանը քողարկում էր,որ տղամարդը չտեսնի:Ամոթ էր...Հագնում էին տրեխներ,ոմանք`չմուշկներ:
ՏԱՐԱԶ/ՏՂԱՄԱՐԴՈՒ/
Տղամարդիկ հագնում էին բրդյա երկար չուխա,բրդյա շալվար,գլուխները ծածկում էին ոչխարի մորթուց մեծ փափախներ,հագնում էին տրեխներ:Կոշիկը հին գյուղում հազվադեպ երևույթ է եղել,այն հագել էին տանը:Սպիտակեղեն համարյա չի եղել:Շատեր բրդյա կոշտ հագուստի տակից վարտիք կամ շապիկ չեն ունեցել:

вторник, 19 марта 2013 г.

ՄԵԿՆԱՐԿ

Այսօր՝մարտի 19-ին,սկսվեցին   սբ.Զատիկի  նախապատրաստությունները:ԱԽ-ի  անդամները         կատարեցին   առաջին  քայլը ՝նրանք  ափսեների  մեջ  ածիկ  ծլեցրին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



Մարտի  31-ին  Քարահունջի ԱԽ-ի  նախաձեռնությամբ    սբ. Հռիփսիմե  եկեղեցում  տեղի  կունենա  սբ.Զատիկին  նվիրված  մեծ միջոցառում:Կկազմակերպվեն  ազգային  խաղեր,  տեղում  կպատրաստվեն ու    կմատուցվեն  զատկական  ուտեստներ,կներկայացվի  բեմականացում:Բոլորիդ  հրավիրում  ենք  Քարահունջ  համայնքում  Զատիկը  տոնելու:




Սիրով՝Քարահունջի  միջնակարգ  դպրոցի  ԱԽ

пятница, 1 марта 2013 г.

ՄԱՐՏԻ 1


Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։
1994թ. ապրիլից Հայաստանը ևս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։