ՏԱՐԱԶ/ԿՆՈՋ/
Հին գյուղում կանայք հագել են զանա`3 փեղկերով կարմիր,կանաչ,դարչնագույն կտորներից:Ղաբայի տակից կարմիր կտորից (սատինից) մինչև ոտերի ծայրը հալավ(ներքնաշապիկ):Հարուստ կանանց ղաբան ընտիր մախմուրից էր:Գլխներին հագնում էին պալտի,որի վրա,ճակատային մասում,ամրացված էին արծաթյա դրամների շարք,կողքերից դարձյալ արծաթյա կլոր գնդեր,որոնք գեղեցկացնում էին կնոջը: Հարուստ կանանց դրամներն ու կինդերը ոսկուց էին:Սպիտակ քեթկալով ծածկում էին բերանը,որպես ամոթխածության նշան:Եթե հանկարծ բերանը երևում էր,կինը իսկույն քեթկալով բերանը քողարկում էր,որ տղամարդը չտեսնի:Ամոթ էր...Հագնում էին տրեխներ,ոմանք`չմուշկներ:
ՏԱՐԱԶ/ՏՂԱՄԱՐԴՈՒ/
Տղամարդիկ հագնում էին բրդյա երկար չուխա,բրդյա շալվար,գլուխները ծածկում էին ոչխարի մորթուց մեծ փափախներ,հագնում էին տրեխներ:Կոշիկը հին գյուղում հազվադեպ երևույթ է եղել,այն հագել էին տանը:Սպիտակեղեն համարյա չի եղել:Շատեր բրդյա կոշտ հագուստի տակից վարտիք կամ շապիկ չեն ունեցել:
Комментариев нет:
Отправить комментарий