Իմ ծննդավարը Քարահունջ գյուղն է Գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 3-4կմ հեռավորության վրա: Քարհունջը հարուստ է նշանավոր վայրերով: Դրանցից է «Օխտն օրորոցը», որի ժայռաբեկորին փորագրված է հայերեն արձանագրություններ: Գյուղից 2-3կմ հեռավորության վրա, դեպի հարավ ձգվում է«Խանուն քարատակը», որի արձանագրությունները հիշատակում են 13-14 դարերը: Նշանավոր վայրերից է նաև «Գյավուր Ղազան», որը հնադարյան բերդալեռ է եւ գտնվում է Կապան տանող ճանապարհ առջևի մասում գուղից հարավ՝4-5կմ հեռավորությամբ: Այն սեղանաձև լեռան մի զանգված է 30-40 մ բարձրությամբ: Քարահունջով է հոսում Վարարակ գետը: Ահա այսպիսի հրաշալի տեսարաններով է շրջապատված իմ ծննդավայրը:
Комментариев нет:
Отправить комментарий