пятница, 7 декабря 2012 г.

Եկեղեցու և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն, համախմբման և ներգրավածության ապահովում

Նոյեմբեր ամսում ՀՀ ԿԳ նախարարության և եկեղեցու աջակցությամբ հայտարարված էր գրական միջոցառման մրցույթ ,,Գրից մինչև գրատպություն,, թեմայով: Միջոցառումը նվիրված էր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին և հայ գրատպության 5-րդ տարեդարձին: Մրցույթին կարող էին մասնակցել Գորիսի և հարակից գյուղերի ցանկացած դպրոցի աշակերտներ, ովքեր կկազմակերպեին մրցույթի չափանիշներին համապատասխան միջոցառում: Քարահունջի միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցելով տարածաշրջանային և մարզային փուլերին, անցան հանրապետական փուլ, որտեղ մրցում էին ՀՀ 11 լավագույն և մարզային փուլը հաղթահարած մասնակիցների հետ: Հանրապետական փուլը տեղի էր ունեցել Էջմիածին քաղաքում ,,Հայորդաց,, տանը: Միջոցառմանը ներգրավված էին թվով 35 աշակերտներ: Թեման, շարականները այնքան էր գրավել երեխաներին, նրանց թվում էր որ իրադարձությունները կատարվում են հենց մեր դարաշրջանում և այն օդ ու ջրի նման պետք է մեր ժողովրդին:
Միջոցառման ժյուրի կազմում էին ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը և այլոք: Մրցույթի մասնակցությունը իրականացավ ՎՎ- Սիսիանի ՏԶԾ-ի , ՎՎ քրիստոնեական բաժնի և Սյունյաց թեմի հովանավորությամբ: Մրցույթին մասնակցելուց հետո Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Շիրակը երեխաների հետ կազմակերպեց այցելություն Էջմիածնի Սուրբ Գայանե, Մայր Աթոռ,Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ: Այցելության նպատակն էր ճանաչել մեր եկեղեցիները, իմանալ նրանց պատմությունը, ինչպես նաև հոգևոր դաստիարակություն սերմանելով՝ պահպանել մեր հոգևոր արժեքները, որը ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից:







Комментариев нет:

Отправить комментарий