вторник, 29 января 2013 г.

ԽՆԱՄՔՈՎ ՊԱՀՊԱՆԵՆՔ ՍՏԱՑԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ



Քարահունջի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը ակտիվ համագործակցում է համայնքում գործող երիտասարդական խմբի հետ: Վերջերս ,,Երիտասարդական բանկ,, կազմակերպության հետ համագործակցելով իրականացրեցին ևս մեկ ծրագիր՝ աջակցեցին երիտասարդներին ու կամավորներին, համայնքի գրադարանի հատակի վերանորոգման  և գրքային ֆոնդի  վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Վաղուց համայնքային գրադարանի գրքերը չէին վերանորոգվել, իսկ պահպանել ստացած ժառանգությունը մեր աշակերտական խորհուրդը շատ է  կարևորում:


ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ ՄԻ ՄԱՍ




ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  25-ին  ԱԽ-ի  նախաձեռնությամբ  Քարահունջի  միջնակարգ  դպրոցում  կազմակերպվել  էր  շախմատային  մրցույթ : Մասնակցում  էին  14  հոգի: ՄԻ  քանի  փուլերից  բաղկացած  մրցույթին   հաղթողի ճանաչվեցին   երեք  աշակերտ,ովքեր  ստացան     մրցանակներ  : Ես տեսնելով,  թե  ինչպես  են  ընկերներս  շախմատ  խաղում ՝ սրտիս  խորքում  նախանձեցի  նրանց, բայց  միևնույն  է  հպարտ  եմ , որ  մեր  գյուղում  այդպիսի  շնորհաշատ  երեխաներ  են  ապրում: 




ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԸ




Հունվարի 26-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր՝ դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ , զինղեկի և 6-12-րդ դասարանի դասղեկների կազմակերպմամբ և ԱԽ-ի աջակցությամբ աշակերտները  պատրաստել էին գեղեցիկ հումորային, գրական, երաժշտական միջոցառում՝ նվիրված ՀՀ կանակի կազմավորման 21-րդ տարեդարձին:

понедельник, 21 января 2013 г.