вторник, 29 января 2013 г.

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԸ




Հունվարի 26-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր՝ դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ , զինղեկի և 6-12-րդ դասարանի դասղեկների կազմակերպմամբ և ԱԽ-ի աջակցությամբ աշակերտները  պատրաստել էին գեղեցիկ հումորային, գրական, երաժշտական միջոցառում՝ նվիրված ՀՀ կանակի կազմավորման 21-րդ տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցում էին մանկավարժներ, ծնողներ, զինվորներ, համայնքի երիտասարդական խմբի անդամներ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց բանակի ստեղծման պատմությունը, աշակերտները մեծ դերասանական վարպետությամբ ներկայացրին բանակային կյանքից հետաքրքիր հումորային դրվագներ ու երաժշտական համարներ: Դպրոցի տնօրենը անակնկալ էր պատրաստել միջոցառման մասնակիցների համար: Մասնակիցները պարգևատրվեցին ,,Լավագույն սցենար,,, ,,Լավագույն հումորային համար,,, ,,Լավագույն երաժշտական համար,, և այլ պատվոգրերով: 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ, ԵՂԻՐ ՄԻՇՏ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՆՀԱՂԹ:




Комментариев нет:

Отправить комментарий