Քարահունջի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի մեկից սկսել է գործել բնապահպանական խմբակը:Խմբակի ղեկավարն է բնագիտության և կենսաբանության ուսուցչուհի Սաթենիկ Բաղդասարյանը,իսկ անդամակցում են 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները:
Այսօր՝ապրիլի 11-ին ,բնապահպանական խմբակի նախաձեռնությամբ ՝ դպրոցի բակը կանաչապատվեց և ծաղիկներ տնկվեցին:Իսկ ահա ապրիլի 18-ին՝հուշարձանների պահպանման օրը, բնապահպանական խմբակը և ԱԽ-ը միասին կմաքրեն և կբարեկարգեն Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը:
Комментариев нет:
Отправить комментарий