понедельник, 1 апреля 2013 г.

ԶԱՏԻԿԸ ՔԱՐԱՀՈՒՆՋՈՒՄ


ՈՒզում  եմ  տեղեկացնել մի   համեստ,գեղեցիկ  ու  հագեցած  միջոցառման  մասին,որը  տեղի  ունեցավ մարտի  31-ին   Քարահունջ  համայնքում:Նախաձեռնությունը  Աշակերտական Խորհրդինն  էր,իսկ  հովանավորությունը << ՎՎ Սիսիանի  Տարածքային  Զարգացման>>  ծրագրի,Քարահունջի  միջնակարգ  դպրոցի  տնօրինության,մանկավարժական և ծնողական խորհուրդների,ինչպես  նաև Քարահունջի  համայնքապետարանինը:Միջոցառումը  իր  մեջ  պարունակում  էր  տունայցեր ՝ճրագալույց տարածելով  բոլոր  ընտանիքներում,որը  բերվել  էր  Գորիսի  սբ.Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցուց,զատկական  ուտեստների  պատրաստում  և մատուցում,հին հայկական ազգային  խաղերի կազմակերպում:Ներկայացվեց << Հիսուսի հարությունը >>  բեմականացումը:

Կարևոր  և գեղեցիկ  սովորություն  է  ձու ներկելը,իսկ  ավանդությունից եկած  ձվակռիվը ՝ուրախություն:Եվ այս  ամենը  սբ. Հռիփսիմե  եկեղեցու  բակում  ,և  այս ամենը շարականների  ներքո,այս  ամենը  զատկական  կատակերգերի  ուղեկցությամբ:




Комментариев нет:

Отправить комментарий